published on
Txt file:
Տոտալ վերաիմաստավորման ճանապարհն իմ կյանքում սկսվեց 2018-ից: Մարմնով, մտքով, զգացողություններովմի օրգանիզմ դարձանք ("հեղափոխություն"): Կարճատև երջանկություն, որին հաջորդեց հիասթափությունն ումշտաներկա պատերազմը, որի գոյությունն ու ավերիչ ուժը ես խորապես չէի գիտակցել մինչ 2020 թվականը: 2019-ից ամբողջ աշխարհը կանգնեց: Տարօրինակ, ու հաջորդիվ, խորը արտաշնչի նման թեթևացնողզգացողություն էր "հեղափոխության" բուռն ապրումներից ու հաջորդիվ տարօրինակ տարվանից հետո: Ինձթվաց, թե "էս ա breaking point-ը" դեպի գլոբալիզացիա, աշխարհի բացություն, համերաշխություն, քանի որամբողջ աշխարհը խոցելիության փոռձառության մեջ ա ու դա կյանքի վերաիմաստավորման հիմք ա, փիլիսոփայության ու ռեֆլեկսիայի ժամանակ: Հետո պարզվեց որ էդ ամբողջ աշխարհը իմ գլխում ա (ու էլի ինչ-որմարդկանց): Նոր իրավիճակով ինձ ճանաչեցի լրիվ նոր կողմից:
Քովիդն ու պատերազմը ինձ գցեցին դեպրեսիայի մեջ, որը արդեն շատ երկար շարունակվում ա տարբերփուլերով: Ինձ երբեք էսքան անմասնակից ինքս իմ կյանքում չեմ զգացել: Առանց պայքար ու կիրք կյանքիհանդեպ, ուղիղ գիծ, իսկ ես իմ բնույթով ինիցիատոր եմ ու միապաղաղություն չսիրող (կամ էի, ամեն ինչշարժման մեջ ա ու ըստ ազդեցությունների մի բանը արտահայտվում ա, մյուսը՝ լռում):
Փուլեր են եղել, երբ ինքս իմ մտքերի թակարդի մեջ էի զգում ու գիտակցելով հանդերձ անզոր էի դուրս գալէդտեղից ու տագնապի զգացողությունից բացի ուրիշ ոչինչ չէր կատարվում ներսումս: Հետո եկավ ավելի դաժանփուլ՝ ապատիա, հուզականության, ցանկության բացակայություն, բութ վիճակ:
Հիմա ամեն օրս գրեթե նույնն է՝ զարթնում եմ, լվացվում, սուրճ խմում, հաց եմ սրաքում, ուտում, նստումհամակարգչի դիմաց աշխատելու, հաց եմ սարքում, ուտում, նստում համակարգչի դիմաց աշխատելու, ժամը 8ինձու փոսթում (արվեստագետ Վանանե Բորյանի հետ քովիդ ժամանակ հիմնեցինք "y collective” դուոն ու"eggsistentialism” նախագիծը), մտնում հեռախոսի մեջ մինչ ժամը գիշերվա 1-2ը ու գնում եմ քնելու (եթեստացվում ա): Ամեն երկուշաբթի "art box”- ի օնլայն հանդիպում ժամը 19:00ին, ամեն երեքշաբթի՝աշխատանքային օնլայն հանդիպում, ժամը 21:00-ին: Շաբաթը մեկ ամուսնուս հետ ամբողջ տունը մաքրում ենք(генеральная уборка): Ամբողջ օրս ուղեկցվում ա ինքս իմ գոյության, արվեստի (ան) կարևորության, տանեցիներիմեծանալու ու աշխարհի անկայունության մասին մտքերով:
Դեպրեսիան սպառող ա դարձնում, ոչինչ ունակ չես տալ, քեզ անպետք ես զգում:
Վերջերս ակնթարթային զգացողություն եմ ունենում, որ սա մեկնարկային կետ ա, վերակերտման փուլում եմ ու էդակնթարթում ինքս իմ հետ հաշտվում եմ:
Դեպրեսիան նմանեցնում եմ պատերազմին՝ (որպես մասնակից թիկունքից) սպառող ու տագնապի մեջ պահող, քեզնից մեծ մի բան: Երկու դեպքում էլ ավարտվելուց հետո (ֆոնային) տագնապով ես մնում, որ կարող ավերսկսվի:
LISTEN/READ FULL DIARY PAGE: zurkastepla.com/unlock
––––––––––––––––
Anna Vahrami (b.1993) lives and works in Yerevan, Armenia. She graduated Yerevan State Academy of Fine Arts in 2013. Starting 2016 Vahrami has been conducting and presenting her artistic research within Armenian contemporary art scene. Her artistic praxis is focused on relationship experiences, feminist issues, and particularly on female body and its exploitation in different perspectives. Vahrami works with video, sound, installation and performance.
––––––––––––––––
”y collective"
ART COLLECTIVE BASED IN ARMENIA, FOUNDED BY CONTEMPORARY ARTISTS ANNA VAHRAMI & VANANE BORIAN. “Y” IS A CROSSDISCIPLINARY ORIENTED ART COLLECTIVE, RESEARCHING THE COLLABORATION BETWEEN ART & SCIENCE.
––––––––––––––––
links/ссылки:
Anna Vahrami – https://annavahrami.wixsite.com/puter/bio
y-collective – https://annavahrami.wixsite.com/puter/y-collective
Vanane Borian from “y collective” – https://www.vanane.com/
*Project funded by the Stabilisation Fund for Culture and Education 2022 of the German Federal Foreign Office and the Goethe-Institut